ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից ստացված մամլո հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ մեր երկիրը կդառնա «Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանս» (ՏՆԵԿ) կազմակերպության լիիրավ անդամ վերջինիսՙ ապրիլի 22¬24-ը Բրյուսելում կայանալիք նիստի ընթացքում։ 1998-ից ՏՆԵԿ-ի դիտորդ անդամ լինելովՙ Հայաստանի լիիրավ անդամության հարցը ձգձգվում էր Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ քվեարկելու պատճառով։
«Հայաստանն էլ միջազգային այլ կառույցներում Ադրբեջանի անդամակցության խնդրում իրեն նույն կերպ էր պահում։ Ելնելով երկկողմ փակուղային իրավիճակի հանգուցալուծման անհրաժեշտությունիցՙ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն ամենաբարձր մակարդակի հանդիպումներից մեկի ժամանակ ձեռք բերեցին պայմանավորվածությունՙ այսուհետեւ միջազգային կառույցներին անդամակցությանը փոխադարձաբար չխոչընդոտելու վերաբերյալ», ասված է հաղորդագրության մեջ։ Այս փաստը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը համարում է մեր երկրի դիվանագիտական լուրջ հաղթանակը։