Երեկվանից երթուղի մտան ֆրանսիական Լիոն քաղաքից վերջապես Երեւան հասած «Ռենո» մակնիշի քաղաքային մոդիֆիկացիայի 10 ավտոբուսներ։ Դրանք սպասարկելու են Զեյթունից մինչեւ կայարանամերձ հրապարակ ձգվող թիվ 1 երթուղին։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանի հավաստմամբ, մեքենաները վարելու համար ընտրվել են ուղեւորների սպասարկման ոլորտում աշխատանքի որոշակի փորձ ունեցող վարորդներ։ Դրանք մասնակի կփոխարինեն տեխնիկական շահագործման ժամկետները վաղուց սպառած փոխադրամիջոցներին։ Ի դեպ, ըստ Արեգ Բարսեղյանի, պետական սպասարկման ոլորտում ընդամենը 10¬15 ավտոբուսներ կան, որոնց տեխնիկական վիճակը բավարար կարելի է համարել։ Իսկ մասնավոր մոտ 50 ավտոբուսների ողբալի վիճակը բոլորիս աչքի առաջ է։ Այդ իրողությունն է գլխավոր պատճառը, որ գրեթե ամեն տարի հենց այդ փոխադրամիջոցների մեծ ու փոքր վթարներ են արձանագրվում։
Խղճուկ ուղեւորատարների նորացումը նախատեսված է շարունակական դարձնել։ Մինչեւ տարեվերջ Լիոնից ավտոբուսների նոր խմբաքանակ է սպասվում։
Կ. Դ.