ԹԲԻԼԻՍԻ, 17 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անհայտ ավազակները առեւանգել են Վրաստանի նախագահ Էդվարդ Շեվարդնաձեի օգնական Բոնդո Ջիկիայի որդունՙ Զազա Ջիկիային։ Ըստ «Ազատության», Բոնդոն Շեվարդնաձեի ներկայացուցիչն է Սամագրելո- Վերին Սվանեթիայի շրջանում։