Եղանակը շարունակում է անկայուն մնալ, տաքն ու սառը հաջորդաբար փոխարինում են միմյանց, թեեւ անցած շաբաթ Երեւանը խուսափեց տեղումներից, եւ Զվարթնոցում ջերմաստիճանը մինչեւ 17 աստիճանի բարձրացավ։
Շաբաթվա սկզբից մինչեւ մարտի 20-ը եղանակի քմահաճ փոխակերպումները կշարունակվեն։ Իսկ ամսի 20-ից, ցուրտ օդային հոսանքների ներխուժման հետեւանքով ջերմաստիճանը 6¬7 աստիճանով կնվազի։ Գիշերային ջերմաստիճանը 0-ին մոտ կլինի։ Հնարավոր են տեղումներ, որոնք կդադարեն մարտի 21-ին եւ 22-ին։
Կ. Դ.