«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2003-03-19 | #53, 2003-03-20 | #54, 2003-03-21


ԵԿԱՏԵՐԻՆԱ ԵՐԿՐՈՐԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆՆ Է

Վերջերս արվեստասերների, հատկապես մշակույթի աշխատողների շրջանում լուրեր են պտտվում այն մասին, որ Հայաստանի Ազգային պատկերասրահին պատկանող հետաքրքիր գործերից մեկըՙ ռուս հանրահայտ քանդակագործ Ապիկուշինի ստեղծած Եկատերինա Երկրորդ թագուհու արձանը որոշվել է նվիրել Ռուսաստանին։ Ո՞վ, ովքե՞ր։

20-րդ դարի 50-ական թթ. խորհրդային ժամանակների ճանաչված քանդակագործ Սերգեյ Մերկուրովը կարողացել է այս ստեղծագործությունը սեփականացնել որպես «հում նյութ», այսինքնՙ Մերկուրովը կարողացել է խաբել սովետական տարիների մշակույթի «տիրակալներին» եւ այն ստանալՙ պարզապես լավ որակի մարմարն այլ քանդակ ստեղծելու պատճառաբանությամբ։ Սակայն Մերկուրովը լավ էր հասկանում 1890-ական թթ. ստեղծված այս ստեղծագործության իրական արժեքը։ Ուստի Ապիկուշինի ստեղծագործությունը փրկելու միակ միջոցը համարել է այն Հայաստան ուղարկելը։

Երկար տարիներ արձանը չի ցուցադրվել, իսկ միայն վերջերս է պատկերասրահի բակից տեղափոխվել թանգարանի նախասրահ։

Տարածված լուրերը ճշտելու համար դիմեցինք Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանին, որն ասաց.

¬ Ես գտնում եմ միայն, որ դրանք սոսկ խոսակցություններ են։ Տեսականորեն դա ճշմարիտ տեղեկատվություն չեմ համարում։ Ինձ ոք ոչ այդ հարցով չի դիմել։ Բայց ես համոզված եմ, որ մեր ղեկավարությունը լավ գիտի թանգարանային կոդեքսը։ Բացի դրանից, չեմ կարծում եմ, որ մեր ղեկավարությունը Հայաստանի համար անչափ հետաքրքրական այս ստեղծագործության բարձր արժեքը գիտե եւ երբեք այդպիսի քայլի չի դիմի։

Մենք էլ հույս ունենանք, որ պատկերասրահի տնօրենի համոզմունքը կիրականանա։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4