Մայամիում մեկնարկել է թենիսի խոշոր մրցաշար կանանց եւ տղամարդկանց մասնակցությամբ, որի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 6 մլն 210 հազար դոլար է։ Յուրաքանչյուր մրցաշարում հանդես կգան 96-ական մասնակիցներ։
Տղամարդկանց մրցաշարի մասնակիցների թվում են նաեւ Սարգիս Սարգսյանն ու Դավիթ Նալբանդյանը, որոնք առայժմ կորտ դուրս չեն եկել։ Կայացած հանդիպումներից կարելի է առանձնացնել Նիկոլյա Էսկյուդեի հաղթանակը Դոմինիկ Հրբատու նկատմամբ (7¬6, 4¬6, 6¬4)։ Թոդ Մարտինը պարտության մատնեց Մարիանո Սաբալետային (6¬4, 6¬4)։ Հաջորդ փուլ են մտել նաեւ Ջինեպրին, Ստեպանեկը, Մելիգենին, Գեմբիլը, Ֆիշը, Ակասուսոն։
Կանանց մրցաշարում էլ առայժմ ուժեղագույնները կորտ դուրս չեն եկել։ Առաջին փուլի արգելքը հաղթահարել են Պրատը, Պենետան, Սկյավոնեն, Կալենսը, Կուզնեցովան, Շաուլը, Սուլուագան, Տուլյագանովան, Իրվինը, Բլեքը, Մոլիկը եւ Բարտոլին։