«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2003-03-20 | #54, 2003-03-21 | #55, 2003-03-22


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼ Է ԱՄՆ-ԻՆ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆԿԱՐԱ, 21 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հինգշաբթի Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել ԱՄՆ ՌՕՈՒ-ին թուրքական օդային տարածություն տրամադրելու կառավարության որոշմանը, սակայն ուրբաթ օրը կառավարությունն ինքն է հայտարարել, որ այդ որոշումը դեռ գործողության չի դրվելու ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների պատճառով։ «Մենք վճռել ենք ընդհատել բանակցությունները, քանի որ մենք տարաձայնություններ ունենք եւ այն հարցում, ինչ վերաբերում է օդային տարածությանը, եւ նրանում, ինչ վերաբերում է թուրքական զորք Իրաք մտցնելուն», BBC News-ին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ «Լենտա.ռուն» հիշեցնում է, որ ԱՄՆ-ին օդային տարածություն տրամադրելու առաջարկության հետ միաժամանակ Թուրքիայի խորհրդարանը օրենք էր ընդունել թուրքական զորք Իրաք մտցնելու վերաբերյալՙ կանխելու իրաքցի փախստականների հնարավոր ներհոսը եւ թույլ չտալու քուրդ ապստամբներին երկրում հայտնվել։ ԱՄՆ-ը դեմ է Թուրքիայի այդ նախաձեռնությանըՙ երկյուղելով, որ դա կարող է հարուցել քրդական ցեղերի դժգոհությունը, որոնք ապրում են Իրաքի հյուսիսում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4