Կայացան ֆուտբոլի ՀՀ գավաթի քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումները։ Դրանցից երկուսի ելքը վճռեց միակ գոլը։ Արտաշատում «Փյունիկին» «Կոտայքի» նկատմամբ հաղթանակ պարգեւեց 46-րդ րոպեին Իսա Տրաորեի խփած գնդակը։ Աշտարակում «Կիլիկիան» հյուրընկալել էր «Շիրակին»։ 88-րդ րոպեին շիրակցի Կարեն Ալեքսանյանը խփեց միակ հաղթական գոլը։ Մյուս երկու խաղերն ավելի գոլառատ էին։ «Միկան» 3¬0 հաշվով հաղթեց «Սպարտակին»։ Աչքի ընկան Արամ Ոսկանյանը, Արտաշես Ադամյանն ու Դավիթ Գրիգորյանը։ «Բանանցը» 4 անպատասխան գնդակ խփեց «Դինամո¬2000»-ի դարպասը։ 2 գոլ խփեց Արա Հակոբյանը, մեկականՙ Արամ Հակոբյանն ու Արամ Սարգսյանը։ «Միկան» ու «Բանանցը» գործնականում ապահովեցին տեղը կիսաեզրափակիչում։ Իսկ ահա, մյուս երկու մրցախաղերում ուղեգրերի տերերը կորոշվեն ապրիլի 6¬7-ին կայանալիք պատասխան հանդիպումներում։