«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2003-03-22 | #56, 2003-03-25 | #57, 2003-03-26


ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԴԱՏԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ

ԲԱՔՈՒ, 25 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Միացյալ Նահանգների կառավարությունը միջնորդությամբ դիմել է Նյու Յորքի դատական ատյաններին նախագահ Հեյդար Ալիեւի պաշտպանության համար։ Այս տեղեկությունը տարածել է «Վաշինգտոն Թայմս» թերթըՙ վկայակոչելով փաստաբան Բարրի Քինգամին Curtis, Mallet-Prevost, Colt and Mosle ֆիրմայից։ «Վաշինգտոն թայմսը» նշում է, որ ԱՄՆ կառավարության դիմումը կարող է մի տեսակ «իմունիտետի առաջարկ» ծառայել Հ. Ալիեւի համար։ Իսկ իբրեւ փաստարկ բերվում է այն, որ Հ.Ալիեւը պետության գործող ղեկավար է եւ այդ պատճառով չի կարող դատի ենթակա լինել։ Ամերիկյան պարբերականը նշում է, որ Հ.Ալիեւը այն 15 անձանցից մեկն է, որ առկա են իբրեւ պատասխանողներ «Ադրբեջանի պետական նավթընկերության սեփականաշնորհման 1990-ական թվականների չհաջողված գործարքի» գործի դատավարությունում։ Այդ դատը սկսվել է արդեն եւ, հնարավոր է, մայիսին կայանա դատարանի նախնական նիստ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4