«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2003-03-25 | #57, 2003-03-26 | #58, 2003-03-27


ԻՐԱՔԱՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ԵՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԼԻԲԱՆԱՆ, ՍԻՐԻԱ, ՀՈՐԴԱՆԱՆ

«Մարտի 25-ի դրությամբ պատերազմական գործողություններից տուժած իրաքահայեր չկան», երեկ հավաստեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը։

Արտգործնախարարության տեղեկություններով, 20¬30 իրաքահայ ընտանիքներ տեղափոխվել են Սիրիա, Լիբանան։ «Մենք արդեն հայտնել ենք Հայաստանում նրանց ընդունելու պատրաստակամություն, առայժմ արձագանք չենք ստացել», ասաց Ձ. Աղաջանյանը։ Ըստ նրա ունեցած տվյալների, մի քանի հայ ընտանիքներ էլ հիմա Հորդանանում են, որտեղ մեր դեսպանին հանձնարարական է տրվել անմիջականորեն զբաղվել նրանց խնդիրներով։

Դեպի Հայաստան որեւէ հոսք առայժմ չի գրանցվել։

«65 իրաքահայեր անցյալ տարի են խնդրել եւ ստացել ՀՀ քաղաքացիություն, բայց Իրաքում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր որեւէ հայց չի ստացվել»։

Լրագրողների հարցին, թե ի վերջո քանի հայ կա Իրաքում, ԱԳՆ մամլո խոսնակը պատասխանեց, թե տարբեր տվյալներով այդ թիվը տատանվում է 15¬30 հազարի սահմաններում։

«Նրանք հիմնականում կենտրոնացած են Բաղդադում։ Բայց, ասենք, Հյուսիսային Իրաքի Զախոյի շրջանի Ավզրուկ կոչվող գյուղն ամբողջությամբ հայկական էՙ շուրջ 350 ընտանիք»։

Լ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4