«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2003-03-25 | #57, 2003-03-26 | #58, 2003-03-27


ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՍԴՙ ՔՆՆՈՒԹՅԱՆ

Մարտի 17-ին Սահմանադրական դատարան էր ներկայացվել Ստեփան Դեմիրճյանի դիմումը։ ՍԴ-ն մարտի 26-ի աշխատակարգային որոշմամբ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի դիմումի հիման վրա քննության է ընդունել հանրապետության նախագահի 2003 թ. մարտի 5-ի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ գործը։

Գործով զեկուցողներ են նշանակվել Սահմանադրական դատարանի անդամներ Ալվինա Գյուլումյանը, Միքայել Սեւյանը եւ Հրանտ Նազարյանը։ Դատարանում գործի քննության համար որպես պատասխանող կողմ է ներգրավվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Սահմանադրական դատարանի տարածած հաղորդագրության համաձայն, ՍԴ աշխատակարգային նիստին ներկա են եղել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովից ժամանած 3 փորձագետներ եւ ԵԱՀԿ դիտորդական առաքելության երկու անդամներ։

Ավելացնենք, որ, ըստ օրենսդրության, Սահմանադրական դատարանն իր ընդունած դիմումի կապակցությամբ նիստ է հրավիրում ստացման պահից 20 օրվա ընթացքում։ Իսկ թե կոնկրետ երբ կլինի Ստեփան Դեմիրճյանի դիմումի քննության առաջին նիստը, կիմանանք 1¬2 օր հետո։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4