ԲԱՔՈՒ, 26 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախագահ Հեյդար Ալիեւը փետրվարին Վաշինգտոնում համանախագահների հետ հանդիպելուց հետո հայտնել Է, որ նրանք Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր ծրագիր են մշակում։ Այս թեմային կրկին անդրադարձել Է Բաքվի «Զերկալո» թերթը, որն Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւին հղում անելով նշում Է նաեւ, որ ապրիլի 8-10-ը Մինսկի խմբի համանախագահները ժամանելու են տարածաշրջան։