Մայամիում անցկացվող թենիսի մրցաշարի 1/16 եզրափակիչում անհաջողության մատնվեց Դավիթ Նալբանդյանըՙ զիջելով Յունես Էլ Այնաուիին (3-6, 6-4, 4-6)։ Պայքարը հաջողությամբ շարունակում է Անդրե Աղասին, որը հերթական հաղթանակը տոնեց Մարկ Ֆիլիպուսիսի նկատմամբ (4-6, 6-3, 6-2)։ Հաջորդ փուլ են մտել նաեւ Թոդ Մարտինը, Կառլոս Մոյան, Պարադորն Շրիչափխանը, Ռոժե Ֆեդեռերն ու Ալբերտո Կոստան։
Կանանց մրցապայքարում անակնկալ մատուցեց Մեգան Շոնեսինՙ պայքարից դուրս մղելով Վենուս Ուիլյամսին (7-6, 6-1)։ Պայքարից դուրս մնաց գլխավոր մրցանակի եւս մեկ հավակնորդՙ Լինդսեյ Դեւենպորտը, որը վնասվածքի պատճառով չկարողացավ կորտ դուրս գալ։ Հայտնի դարձան կիսաեզրափակիչի առաջին երկու մասնակիցները։ Կիմ Կլիյստերսը 6-2, 6-0 հաշվով պարտության մատնեց Ելենա Դոկիչին, իսկ Սերենա Ուիլյամսը հաղթեց Մարիոն Բարտոլիին (6-1, 6-2)։