Մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ Տիգրան Նաղդալյանի սպանությունն իրականացնող խումբը, «Ապերի» գլխավորությամբ, մահափորձ պետք է կատարեր նաեւ հանրապետության գործարար աշխարհում հայտնի մի անձի դեմ։ Մարդասպաններին հանձնարարված էր նախ ոտքից վիրավորել գործարարին, ապա պահանջել 300 հազար ԱՄՆ դոլար։ Հետագայում, գումարը ստանալուն պես, նրան պետք է սպանեին։ Այս ծրագիրը չի իրականացել միայն դժբախտ դեպքի զուգադիպման պատճառով (մահացել է գործարարի մերձավորներից մեկը), եւ նա ողջ է։
Իրավապահ մարմիններն այս փաստն այժմ ուսումնասիրում են։