ԹԵՀՐԱՆ, 27 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան եւ Իրանը հանդես են գալիս Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման օգտին, ինչպես նաեւ կոչ են անում համաշխարհային հանրակցությանըՙ ջանքեր գործադրել «մարդկային ողբերգությունը» կանխելու համար։ Այդ մասին այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել են Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Քամալ Խարազին եւ Աբդուլլահ Գյուլը։
Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, զրույցի ընթացքում ընդգծվել է, որ երկու կողմերը «ընդհանուր մտահոգություն ունեն իրաքյան ճգնաժամի վերաբերմամբ»։