«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2003-03-26 | #58, 2003-03-27 | #59, 2003-03-28


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆՙ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՃԱԿԱՏՈՎ

Հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությանն արձագանքելով, Լոս Անջելեսի հայկական կազմակերպությունները որոշել են այս տարի համախմբվել եւ միասնական ճակատով նշել ապրիլի 24-ը։ Նման որոշման մասին հայտարարվել է մարտի 10-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ, որին ներկա են եղել ՀԲԸՄ-ի, ՀՅԴ-ի, ՌԱԿ-ի, ՍԴՀ-ի, ինչպես նաեւ Հայ եկեղեցու էջմիածնական, անթիլիասական հատվածների կաթոլիկական եւ բողոքական համայնքների ներկայացուցիչները։

«Մենք պետք է միավորենք մեր ուժերը եւ ապագայի ծրագրերը միասին մշակենք, ես ջանք չեմ խնայելու այդ ուղղությամբ աշխատելու։ ՀԲԸՄ-ն անհրաժեշտ քայլերն ու սպասվող ռիսկերը հանձն է առնելու հայկական կազմակերպությունների համագործակցության ոգին բարձրացնելու եւ միասնական ճակատով պայքարելու մեր իրավունքների համար», ասել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանըՙ ելույթ ունենալով ներկաների առաջ։

Չնայած դեռ հստակ մանրամասներ չեն հրապարակված միջոցառումների վերաբերյալ, համաձայնություն է ձեռք բերված հայկական բոլոր հարանվանյաց կղերականների ներկայությամբ միասնական եկեղեցական արարողություն անցկացնելՙ հարգելու համար Ցեղասպանության զոհերի հիշատակը։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4