«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2003-03-27 | #59, 2003-03-28 | #60, 2003-03-29


«ԱՆԻ» ԱԿՈՒՄԲԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Շենգավիթ համայնքի ակումբներից «Անին» հերթական անգամ համալրվեց։ 20 շենգավիթցիներ երդվեցին ավանդական կուսակցության շարքերում ծառայել ազգին եւ հայրենիքինՙ միանալով բազմահազարանոց ռամկավարական ընտանիքին։

Երեկվա նորագիրների հետ հանդիպեցին ՀՌԱԿ փոխատենապետ Մեխակ Գեւորգյանը, Հանրապետական վարչության անդամ Կարեն Կակոյանը։ «Անի» ակումբի նորաբաց գրասենյակում տեղի ունեցած հանդիպմանը կուսակցական ընկերները քննարկեցին ընտրություններին վերաբերող հարցեր։

Մեխակ Գեւորգյանի խոսքով, յուրաքանչյուր քաղաքական ուժի գործունեությունն օրենսդիր եւ գործադիր իշխանություններում ներկայացված լինելու դեպքում առավել իմաստավորվում էՙ քաղաքական կարեւոր գործընթացներին մասնակցելու իմաստով, գործընթացներ, որոնց նպատակը երկրի, ժողովրդի բարեկեցությունն է։ Այս առումով թեկուզեւ խորհրդարանում ժամանակավորապես չներկայացված կուսակցության գործունեությունն այժմ էլ ակնհայտ է։ ՀՌԱԿ փոխատենապետի խոսքով, կուսակցությունը խորհրդարան է գնում առանց դաշինքի, սակայն տարբեր ուժերի հետ համագործակցում է։

Նա բերեց Ռուսաստանի հայերի միության հետ հաջող համագործակցության օրինակը. այս կառույցի հետ լուրջ ծրագրեր են իրականացվում, որոնց արդյունքը աշխատատեղերի տեսքով իրականություն կդառնա։

Մեխակ Գեւորգյանը նշեց, որ կուսակցությունն այսօր առավել քան երբեւէ ուժեղ է, ինչը երեւում է նաեւ ՀՌԱԿ շարքերը համալրողների քանակով։ «Անի» ակումբի անդամները փաստում էին, որ իսկապես, կուսակցությունն այսօր հզոր է իր մարդկային ներուժով, կա երկիրը շենացնելու ընդհանուր գործը, որի մեջ էլ իրենց որոշակի դերը ստանձնել են ռամկավարները։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4