ԼՈՆԴՈՆ, 28 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Իրաքահայ համայնքի հոգեւոր առաջնորդ Ավագ Ասատուրյանը 2-օրյա այցով գտնվում էր Լոնդոնում։ Հանդիպելով Քենթրբերիի արքեպիսկոպոս Ռովան Ուիլիըմսի եւ էկումենիկ հարցերով հոգեւորական Ջոնաթան Գուգի հետՙ նա քննարկել է Իրաքում տիրող իրադրությունը եւ համայնքային խնդիրներին առնչվող հարցեր։ Ուիլիըմսը հայ հոգեւորականին է փոխանցել բոլոր քրիստոնյաներին, այդ թվում եւ իրաքահայերին ուղղված խաղաղության ուղերձը։ Նա հավաստել է, որ բանակցում է բրիտանական կառավարության հետ Իրաքի ժողովրդին մարդասիրական օժանդակության կազմակերպման հարցի առնչությամբ։
Մինչ այդ իրաքահայ առաջնորդը գտնվում էր ԱՄՆ-ում եւ հանդիպել է Նյու Յորքի եւ Չիկագոյի կաթողիկե կարդինալների, Քրիստոնյա եկեղեցիների ազգային խորհրդի անդամների հետ։
Ասատուրյանը Լոնդոնից արդեն մեկնել է Դամասկոս, որտեղից նա կանցնի Բաղդադ։