ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային հերթական ցուցակը։ Հայաստանի ընտրանին կրկին նահանջել էՙ զբաղեցնելով 113-րդ հորիզոնականը։ Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականներից ՀՀ ընտրանուն գերազանցում են Ռուսաստանի (22-րդ տեղ), Ուկրաինայի (45-րդ), Էստոնիայի (65-րդ), Բելառուսի (75-րդ), Լատվիայի (76-րդ), Վրաստանի (93-րդ), Ուզբեկստանի (99-րդ), Լիտվայի (106-րդ) եւ Ադրբեջանի (111-րդ) հավաքականները։ Հայաստանի հավաքականից առայժմ հետ են Մոլդովան (116-րդ), Ղազախստանը (120-րդ), Թուրքմենստանը (135-րդ), Ղրղզստանը (168-րդ) եւ Տաջիկստանը (172-րդ)։ Իսկ լավագույն տասնյակը հետեւյալ տեսքն ունի.
1. Բրազիլիա - 853
2. Իսպանիա - 780
3. Ֆրանսիա - 778
4. Արգենտինա - 761
5. Գերմանիա - 758
6. Հոլանդիա - 752
7. Թուրքիա - 732
8. Մեքսիկա - 729
9. Անգլիա - 725
10. ԱՄՆ - 723