«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2003-03-28 | #60, 2003-03-29 | #61, 2003-04-01


ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԼԵՆԴԵՅԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Շուրջ 250 հազար բնակչություն ունեցող Գլենդեյլի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան այսօր, ապրիլի 1-ին։ Գլխավոր հավակնորդն է համարվում գործող քաղաքապետըՙ Րաֆֆի Մանուկյանը, որն իր պաշտոնավարության շրջանում աշխատել է գերազանց, գոհ պահելով ոչ միայն քաղաքի 60 հազարից ավելի հայազգի բնակչությանը, այլեւ մյուսներին։ Երիտասարդ քաղաքապետը հրաշալի հարաբերություններ ունի մեր ավանդական երկու կուսակցություններիՙ ՀՅ Դաշնակցության եւ Ռամկավար Ազատական կուսակցության հետ, ինչպես նաեւ Գլենդեյլում ազդեցիկ Իրանահայ միության եւ ՀԲԸ Միության հետ։

Նրա, ինչպես նաեւ քաղաքապետության խորհրդի անդամներ Քինտերոյի, Գոմեզի եւ Յուսեֆյանի ջանքերով, վերջերս Իրանահայ միությանը քաղաքի կենտրոնում հատկացվեց հողաշերտՙ կենտրոնական հավաքատեղի կառուցելու։ Հատկացվեց նաեւ 5 մլն դոլարՙ շինարարությունն իրականացնելու համար։ Օրերս ՌԱԿ Կալիֆոռնիայի շրջանային վարչությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ է անում Գլենդեյլի հայությանը միահամուռ իրենց ձայնը տալու գործող քաղաքապետ Ր. Մանուկյանին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4