ՄՈՍԿՎԱ, 31 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհում արդեն նշվել Է արտասովոր թոքաբորբով հիվանդանալու 1550 դեպք, մահացել Է 54 մարդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, վիրուսը թափանցել Է 13 պետությունների տարածք։ Ռուսաստանում դրանով հիվանդանալու ոչ մի դեպք չի գրանցված։ Չեն նշված նաեւ կասկածելի դեպքեր, որոնք ստիպեին ենթադրել, թե հնարավոր Է, որ վարակը թափանցած լինի երկիր։ Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել են Ռուսաստանի Սանիտարահամաճարակաբանական հսկողության պետական գերատեսչությունում։ Արտասովոր թոքաբորբի հարուցիչը հավանաբար պատկանում Է պարամիքսավիրուսների կամ պսակավիրուսների խմբին, նշել են մասնագետները։ Այդ վիրուսները կապված են ցրտառական հիվանդությունների հետ։ Աշխարհում գրանցվում Է հիվանդացողների թվի աճ, սակայն «այդ վիրուսի մեջ ոչ մի գերբնական բան չկա», ասել են Սանիտարահամաճարակաբանական հսկողության գերատեսչությունում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս այցելել այն երկրներ, որտեղ նման հիվանդություններ են գրանցված, սակայն այդ պետություններ ուղեւորվելու վրա բժշկական արգելքներ չեն դրված։