Անդրե Աղասու հաղթանակով ավարտվեց Մայամիի թենիսի տղամարդկանց մրցաշարը։ Եզրափակիչում նա միեւնույն 6-3 հաշվով երկու խաղափուլում հաղթեց իսպանացի Կառլոս Մոյային եւ արժանացավ 500 հազար դոլարի։ Աղասին պահպանեց չեմպիոնի տիտղոսը։ Անցյալ տարի նա վճռական խաղում պարտության էր մատնել Ռոժե Ֆեդեռերին։ Ամերիկացի թենիսիստն արդեն 6-րդ անգամ է հաղթող ճանաչվում Մայամիում։ Զուգախաղում Ֆեդեռեր-Միրնի զույգը հաղթեց Պաես-Ռիկլ երկյակին (7-5, 6-3)։ Կանանց մրցավեճում հաջողությունն ուղեկցեց Սերենա Ուիլյամսին, որը շահեց մրցախաղը Ջենիֆեր Կապրիատուց (4-6, 6-4, 6-1)։ Դա ընթացիկ մրցաշրջանում Սերենայի շահած 3-րդ մրցաշարն էր եւ 22-րդ մրցանակը պրոֆեսիոնալ թենիսիստի կենսագրությունում։ Սերենան այս տարի առայժմ անպարտելի էՙ 17 անընդմեջ հաղթանակ։