Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադիր անդամներից դոկտ. Միհրան Աղբաբյանը, որը նաեւ այդ հաստատության առաջին նախագահն է, մարտի 21-ին հյուրընկալվել է ՀԲԸՄ-ի նյույորքյան կենտրոնատեղումՙ դասախոսելու «Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Նոր սկիզբ նոր սերնդի համար» խորագրով վերջերս հրատարակված իր նոր գրքի մասին։ Նրան ներկայացրել է ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանը։
Իր ելույթում դոկտ. Աղբաբյանը հարգանքի հատուկ տուրք է մատուցել ՀԲԸՄ-ինՙ 12-ամյա բարձրագույն կրթական հաստատությանը Հայաստանի անկախության մեծագույն հաջողություններից մեկը դարձնելու համար։ «ՀԲԸՄ-ը ոչ միայն նման երազանքն իրականություն դարձրեց, այլ շարունակական ֆինանսական օժանդակությամբ կանգուն պահեց այդ հաստատությունը, որն առանց նրա հովանավորության այսօր գոյություն չէր ունենա», ասել է նա։
ՀԲԸՄ-ն ավելի քան 15 միլիոն դոլար է տրամադրել համալսարանին։ Իր հիմնադրման օրվանից ի վեր համալսարանը մագիստրոսի մոտ 1000 աստիճան է շնորհել, եւ նրա շրջանավարտներից ավելի քան 750-ը ներկայումս աշխատում է Հայաստանում։
Դասախոսությանը ներկա են եղել Նյու Յորքից եւ Նյու Ջերսիից ժամանած բարերարներ եւ ազգայիններ։
Հ. Ծ.