ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Մարտի 31-ից դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Հայաստանից Վրաստան։ Ինչպես հայտնեցին «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից, դրա պատճառն այն է, որ վրացական կողմը չի դիմել «Հայռուսգազարդին» մատակարարումը շարունակելու խնդրանքով։ Վրաստանին էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրի ժամկետը մարտի 12-ից երկարացվել էր մինչեւ մարտի 31-ը։ Հայաստանն այդ ընթացքում օրական Վրաստանին մատակարարել է մոտ 2 մլն կվտ.ժամ։