Ամերիկյան Սարասոտա քաղաքում ընթացող թենիսի մրցաշարի 2-րդ հանդիպումն անհաջող էր Շվեյցարիայում բնակվող մեր հայրենակցուհի Մարի-Գայանե Միքայելյանի համար։ Հայ թենիսիստուհին պարտվեց Նատալի Դեշիից (2¬6, 7¬6, 4¬6) եւ դուրս մնաց հետագա պայքարից։ Մարի Պյերսը պարտության մատնեց Բարտոլիին (6¬4, 6¬2)։ Ռուսաստանցիներ Լիխովցեւայի եւ Պետրովայի մրցավեճն ավարտվեց վերջինիս հաղթանակով (6¬4, 6¬3)։ Պայքարը շարունակում է նաեւ Կարգիլը, որը հաղթեց Տանասուգարնին։