ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ըստ որոշ աղբյուրների, սահմանափակվել Է Հարավային Կովկաս, այդ թվումՙ Հայաստան առաքվող գազի ծավալը, ինչն այսօր չհերքեցին նաեւ «Հայռուսգազարդ» ընկերության տեղեկատվական վարչությունում։ Մեկնաբանելով ստեղծված իրավիճակի պատճառները, հիշյալ վարչության պետ Շուշան Սարդարյանը նշեց, որ գազի ծավալների կրճատումը կապված չԷ վճարումների հետ։ Նա հերքեց նաեւ այն կարծիքը, թե ռուսական կողմը մատակարարվող ծավալները սահմանափակելով, փորձում Է որոշակիորեն ազդել ներկրող կողմի վրա։ Ըստ վարչության պետի, եղած իրողությունը պայմանավորված Է «Գազպրոմի» եւ «Իտերայի» միջեւ ծագած ներքին խնդիրներով։ Նրա հավաստմամբ, ծավալների կրճատումը չի ազդի Հայաստանի ներքին շուկայի վրա։ Այժմ ռուսական կողմի հետ ակտիվ բանակցություններ են վարվումՙ ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ։