ԳԼԵՆԴԵՅԼ, 3 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեկ ամփոփված արդյունքներով, Գլենդեյլի քաղաքապետ է վերընտրվել Րաֆֆի Մանուկյանը։ Նրա օգտին քվեարկել Է ընտրողների գրեթե 29 տոկոսը, ինչը բավարար էր հաղթելու համար։ Երկրորդ տեղը ձայների 23, 5 տոկոսով գրավել է նախկին քաղաքապետ Գաս Գոմեսը։ Ըստ «Ազատության», Գլենդեյլում բնակվում է 60 հազար հայ։ Կալիֆորնիայի, մեծությամբ 15-րդ այս քաղաքն ունի 200 հազար բնակչություն։ Քաղաքի այս տարվա բյուջեն Հայաստանի բյուջեից ավելի էՙ 586 միլիոն դոլար (Հայաստանինըՙ մոտ 500 միլիոն է)։