«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2003-04-03 | #64, 2003-04-04 | #65, 2003-04-05


ՄԻՆԵՍՈԹԱՅՈՒՄ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

ՄԻՆԵՍՈԹԱ, 4 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Մինեսոթայում ներկայումս ընթանում է հայ եւ թուրք պատմաբանների երկխոսություն։ Հանդիպմանը ներկա է «Ռադիկալ» թուրքական օրաթերթի թղթակից Մուրաթ Բելգեն, որի հրապարակման մեջ նշվում է, որ քննարկումների ընթացքում հատկապես մեծ ուշադրություն է դարձվել հայ ժողովրդի համար ցեղասպանության խնդրի հոգեբանական ենթատեքստին։ Հայկական կողմը հերքել է այն տեսակետը, որ ցեղասպանությունը հայ ժողովրդի համար ինքնության պահպանման կարեւորագույն գործոն է, բայց շեշտվել է եղեռնի դերի կարեւորությունը ժողովրդական հիշողության մեջ։ Այսօրինակ հանդիպումները կարեւորվեցին նաեւ նրանով, որ հայերն ու թուրքերը Հայաստանում եւ սփյուռքում միմյանց հետ շփվելու հնարավորություն գրեթե չունեն, իսկ հանդիպումները հաճախ վեճի են վերածվում եւ չեն ծառայում միմյանց ծանոթանալուն։ Հայ եւ թուրք պատմաբանների հանդիպումները սկսվել են 3 տարի առաջ Չիկագոյի համալսարանում եւ անցյալ տարի շարունակվել են Իլինոյսում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4