ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Պետական դումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկին։
«Վստահ եմ, որ եղբայրական Հայաստանը Ձեր ղեկավարությամբ այսուհետեւ եւս կգնա ժողովրդավարության եւ Ռուսաստանի հետ ճանապարհով։ Մեր ժողովուրդներին միավորում են բազմադարյան բարեկամությունն ու համագործակցությունը։ Այսօր էլ Ռուսաստանում ապրում եւ աշխատում են Ձեր հանրապետության շատ քաղաքացիներ, ու շատ ռուսներ էլ Հայաստանը համարում են իրենց հայրենիքը», ասված է ուղերձում։
Ռուսաստանյան քաղաքական գործիչը մեր նախագահին մաղթել է քաջառողջություն, լավատեսություն եւ հաջողություն աշխատանքումՙ հանուն հայ ժողովրդի բարօրության։