«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2003-04-03 | #64, 2003-04-04 | #65, 2003-04-05


ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է

«Ազգ» օրաթերթի սույն թվականի մարտի 27-ի համարում հրապարակվել է լրագրող Ա. Մարտիրոսյանի «Նոր օրենքները կարող են վնասել միկրոֆինանսավորող կազմակերպություններին» հոդվածը, որում նշվում է, որ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առնչությամբ հիմնադրամներն արդարացված չեն համարում իրենց գործունեությունը որպես վարկային կազմակերպություն դիտարկելը, հետեւաբար արտոնագրման ենթակա լինելը։

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, որպես վարկային կազմակերպություններին արտոնագրող մարմին, բազմիցս միկրոֆինանսավորող կազմակերպություններին հայտնել է իր կարծիքը (ինչպես Կենտրոնական բանկում կազմակերպված խորհրդակցությունների ժամանակ, այնպես էլ գրավոր), համաձայն որի միկրոֆինանսավորող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից չեն դիտարկվում որպես վարկային կազմակերպություններ, այդ իսկ պատճառով ենթակա չեն արտոնագրման։

Միկրոֆինանսավորող կազմակերպությունների այդ պնդման նկատմամբ հայտնելով մեր տարակուսանքը, կարծում ենք, որ նման դիտարկումները Կենտրոնական բանկի քաղաքականության նկատմամբ ձեւավորում են թյուր կարծիքներ, որոնց ուղղման համար կանխավ շնորհակալություն ենք հայտնում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4