«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2003-04-03 | #64, 2003-04-04 | #65, 2003-04-05


ԿԱՍՊԱՐՈՎՆ ԱՅՑԵԼՈՒՄ Է ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻ

Կատարելով իր մորՙ տիկին Կլարայի պատվերը, աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովն օրերս Նյու Յորքում գտնված ժամանակ անակնկալ այց է կատարել տեղի առաջնորդանիստ Սբ. Վարդան եկեղեցի։ Հրեա հորից եւ հայ մորից Բաքվում ծնված աշխարհի թիվ 1 շախմատիստն այցելել է նաեւ հայոց առաջնորդարան եւ զրուցել թեմակալ առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանի հետ։ Նա պատմել է 1990 թ. հունվարին Բաքվում հայերի սպանդը, որին ականատես է եղել։ «Այնուհետեւ, ասել է նա, այդ քաղաքը դուրս եկավ իմ հիշողությունից, քանզի ես ծնվել-մեծացել էի մեկ այլ քաղաքում, որտեղ մարդիկ իրար հետ ապրում էին համերաշխ։ Ես այլեւս երբեք չեմ վերադառնա այնտեղ», ասել է նա։

Իր հերթին, Խաժակ սրբազանը Կասպարովին հրավիրել է հաջորդ անգամ ավելի երկար այցելել Սբ. Վարդան եւ խոստացել է կազմակերպել նրա հանդիպումը տեղում ապրող բաքվեցի հայերի հետ, որոնք փախել են այդ սպանդից։

Գարի Կասպարովի այցին ընկերակցել է Նյու Յորքում Ռուսաստանի փոխհյուպատոս Վահե Ենգիբարյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4