«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2003-04-04 | #65, 2003-04-05 | #66, 2003-04-08


ՀԻՄՔ Է ԴՐՎԵԼ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆԸ

Մեր հանրապետությունում առողջապահության հեռանկարային ուղղություն է ընտանեկան բժշկությունը, որի նպատակներից մեկը ներկա պայմաններում բուժսպասարկումը բնակչությանը մոտեցնելն է։ Առաջիններից մեկը այն ներդրվել է Շիրակի մարզում, որտեղ ստեղծվել եւ սկսել է գործել ընտանեկան բժշկության կենտրոն։ Ճիշտ է, համապատասխան վերապատրաստումից հետո Գյումրիում այս մասնագիտությամբ առայժմ աշխատանքի են անցել մեկ տասնյակից պակաս բժիշկներ, սակայն սա դեռ գործընթացի սկիզբն է, եւ ծրագրի լրիվ ծավալումից հետո, որը նախատեսված է 2008 թվականին, նրանց թիվը կհասնի 75¬80-ի։ Ընդսմին ընտանեկան յուրաքանչյուր բժիշկ սպասարկելու է 2000 մարդու։

«Օզոն» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն» եւ «Համայնքային նախաձեռնությունների ու քարոզչության կենտրոն» հասարակական կազմակերպությունների վերջերս կազմակերպած «Կլոր սեղանի» ժամանակ ներկայացնելով այս տվյալները, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ Սաթենիկ Բեյբությանը նշեց, որ ընտանեկան բժշկության ոլորտը կհամալրեն ոչ միայն վերապատրաստում անցած, այլ նաեւ Երեւանի բժշկական համալսարանի համապատասխան որակավորմամբ ավարտած մասնագետները։ Առողջապահության նախարարության համաձայնության դեպքում մարզի բուժաշխատողների վերամասնագիտացմանը կարող է ծառայեցվել նաեւ ընտանեկան բժշկության տեղական կենտրոնը, վերածվելով միաժամանակ կրթական կենտրոնի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4