Մեկնարկել է ՄԱԿ-ի ծրագրով իրականացվող այսպես կոչված «Թիվ 52» մարդասիրական օգնության անձնագրով սննդամթերքի բաշխումը 13 հազ. 225 ընտանիքների։ Ամեն ընտանիք կստանա 25 կգ ալյուր եւ 1,8 կգ ոսպ։ Բաշխումն իրականացնում են թաղապետարանների ենթակայությանն անցած սոցիալական կենտրոնները։
Քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը տեղեկացրեց, որ լիովին վճարվել են 31 հազար 356 ընտանիքների մարտ ամսվա նպաստներն ու 167 հազար 200 թոշակառուների կենսաթոշակները։ Բարդություններ են առաջացել միայն Մալաթիայի եւ Արաբկիրի սոցիալական կենտրոններում։ Մալաթիայում հեռախոսներ չկան, Արաբկիրի կենտրոնը չվճարումների պատճառով հոսանքազրկվել է, եւ նպաստներն ու թոշակները տեղ չեն հասնում։