«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2003-04-04 | #65, 2003-04-05 | #66, 2003-04-08


ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՄՏՆՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼԸ

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ապրիլի 6-ին վերականգնվել է Հայաստան մտնող գազի ծավալը. այն ներկայումս կազմում է օրական 5 մլն խոր.մ։ Այս մասին հայտնեցին «Հայռուսգազարդ» մամուլի ծառայությունից։

Նշենք, որ ապրիլի 3-ին ռուսական «Գազպրոմ» եւ «Իտերա» ընկերությունների կողմից գազի լիմիտների եւ հաշվեկշիռների ճշգրտման պատճառով նվազեցվել էին Անդրկովկաս, այդ թվում եւ Հայաստան, մտնող գազի ծավալները։ Հայաստան մուտք էր գործում օրական 2,5 մլն խմ գազ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4