ՄՈՍԿՎԱ, 7 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանում աննպատակահարմար են համարում չեչենական խնդրի շուրջ Եվրախորհրդի խորհրդարանականների հետ հետագա համագործակցությունը։ Այդ մասին այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին հայտարարել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Դմիտրի Ռոգոզինը։ «Ռուսաստանը փակում է Չեչնիայի դոսիեն Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում»։ Նրա կարծիքով, «ԵԽԽՎ-ն սպառել է չեչենական խնդրի լուծման իր հնարավորությունները եւ արել է այն ամենը, ինչ կարող էր»։ «Ռուսաստանցի խորհրդարանականները հիասթափվել են այդ ուղղությամբ ՌԴ-ի հետ կոնստրուկտիվ աշխատելու ԵԽԽՎ-ի անընդունակությունից», ասել է նա։