ԹԲԻԼԻՍԻ, 7 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էդուարդ Շեւարդնաձեն այսօր հայտարարել է, որ «մինչ Իրաքում պատերազմի ավարտվելը պարզապես անհարմար է Ջորջ Բուշին խնդրել, որ ԱՄՆ-ը ակտիվորեն ներգրավվի աբխազական հակամարտության կարգավորման գործընթացում»։ Ելույթ ունենալով պետդիվանատանը կայացած բրիֆինգումՙ նա ասել է, որ Իրաքում պատերազմն ավարտվելուց հետո «հրատապ կլինի հետպատերազմյան վերականգնման հարցերի լուծումը, ինչից հետո կարելի է սպասել, որ ԱՄՆ-ը ակտիվորեն կներգրավվի աբխազական հակամարտության կարգավորման գործընթացում»։