«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2003-04-05 | #66, 2003-04-08 | #67, 2003-04-09


104 ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐ ԲՈՒՇԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԸ

ԱՆԿԱՐԱ, 8 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Թուրքիայի ԶԼՄ-ները հաղորդում են ապրիլի 24-ինՙ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը, ԱՄՆ նախագահի ավանդական ելույթում «ցեղասպանություն» բառը կիրառելու համար «ԱՄՆ նախագահի հանդեպ ճնշման ուժեղացման վերաբերյալ»։

Ըստ Թուրքիայի «Սաբահ» օրաթերթի, ԱՄՆ Կոնգրեսի 104 անդամներ այս բովանդակությամբ նամակ են հղել Ջորջ Բուշին։ Ինչպես հայտնի է նախորդ ելույթներում Բուշը ինչպես եւ մյուս նախագահները միտումնավոր խուսափել են «ցեղասպանություն» բառից։

Կոնգրեսի Թուրքիայի հետ բարեկամության խմբի ներկայացուցիչները այս առիթով հայտարարել են, որ ներկայացուցիչների պալատի 435 անդամներից 120-ը հանդիսանում են հայկական հարցերով հանձնախմբի անդամ եւ ներկա նախաձեռնությունը ներկայումս կարող է պարզորոշ ցույց տալ Կոնգրեսում ուժերի դասավորության ողջ ներկապնակը։ «Մենք մտահոգ ենք», այս առիթով հայտարարել են նշված խմբի անդամները։

ԱՄՆ Հայկական համագումարի երեւանյան գրասենյակը նշեց, որ այս մասին առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի առաջիկա օրերին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4