Ապրիլի 4¬6-ը Լիբանանում էր գտնվում Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանը։
ՀՌԱԿ ատենապետը հանդիպումներ է ունեցել Լիբանանի քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ, հանդես է եկել հրապարակային դասախոսությամբ Բեյրութի Վահան Թեքեյան կենտրոնում։
Այցի շրջանակներում տեղի է ունեցել Ռուբեն Միրզախանյանի հանդիպումը Լիբանանի Հանրապետության վարչապետ, նշանավոր գործարար Րաֆֆիկ Հարիրիի հետ, որի ընթացքում երկրի վարչապետն իր ամենայն հարգանքն է հաստատել հայ ժողովրդի եւ ՀՀ իշխանությունների նկատմամբ։