ՓԱՐԻԶ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Փարիզի կենտրոնական Գրան Փալաս թանգարանի մերձակայքում գտնվող Կանադական փողոցում սկսվել են հայազգի մեծանուն երաժշտահան Կոմիտասի բրոնզե հուշարձանի տեղադրման աշխատանքները։ Հուշարձանի բացումը տեղի կունենա ապրիլի 24-ինՙ Մեծ եղեռնի 88-րդ տարելիցի օրը։ Քանդակագործ Դավիթ Երեւանցու հեղինակած հուշարձանն ունի 6 մետր բարձրություն, արձանի պատրաստման եւ տեղադրման աշխատանքները արժեցել են 300 հազար եվրո։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհուրդը ապրիլի 23-24-ին կիրականացնի միջոցառումներ արձանի բացման կապակցությամբ։