Լավագույն տղաներից մեկըՙ Ռուբեն Հախվերդյանը, հեռանում է... Բայց հեռանում է կարճ ժամանակով, միայն մեկ ամսով, եւ գնում է համերգային շրջագայության։ Ոչ ավելի։ Նախնական պայմանավորվածության համաձայն նա համերգներ է տալու Լոս Անջելեսում եւ Սան Ֆրանցիսկոյում։
¬ Ճիշտ է, գնում եմ,¬ գնալուց առաջ ասաց բարեկամս,¬ բայց իմ գնալու շուրջ պետք չէ աղմուկ բարձրացնել։ Ազատ մարդ եմ եւ որտեղ ցանկանամ, որտեղ իմ գործերի պահանջը զգացվի, այնտեղ էլ ելույթ կունենամ։
Ռուբեն Հախվերդյանի երկրպագուներին (հատկապես Լիլիթ անունով աղջկան) շատ է հետաքրքրում, թե Երեւանում ե՞րբ է համերգներ տալու։
¬ Մի քանի ամիս կարելի է սպասել Ռուբեն Հախվերդյանին,¬ ասաց Ռուբեն Հախվերդյանը։¬ Աշնանըՙ սեպտեմբերին կամ հոկտեմբերին Երեւանում համերգ կունենամ։
Ուրեմն սպասում ենք քեզ, բարեկամ։
Ս. Գ.