«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2003-04-05 | #66, 2003-04-08 | #67, 2003-04-09


«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ԴԱՏԸ ԿՎԵՐՍԿՍՎԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործով դատաքննությունը կվերսկսվի ապրիլի 18-ին։ Այս մասին Արմենպրեսի թղթակցին ասաց դատավորի օգնական Մարինե Մարտիրոսյանը։ Նշենք, որ դատավարությունն ընդմիջվել էր այս տարվա հունվարի 15-ին, Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Ս. Ուզունյանի վատառողջության (թոքերի բորբոքում), պատճառով։ Դատավորը տնային պայմաններում բուժման կուրս անցնելուց հետո, ավելի ուշ նաեւ ստացիոնար բուժում ստացավՙ բրոնխիտ ախտորոշումից հետո։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4