Արմավիրի մարզի Նորապատ գյուղը հասկանալի պատճառներով շատ ավելի է քաղաքականացված, քան, ասենք, Տավուշի կամ Սյունիքի մարզերից մեկի որեւէ բնակավայր։ Մայրաքաղաք հասնելը, օրվա քաղաքական իրադարձություններին հեռուստատեսային ցանկացած ալիքով հետեւելն առանձին դժվարություն չունի։ Եվ բնական է, որ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության անդամ Արմեն Ստեփանյանը եւ ՀՌԱԿ անդամ Հայկ Ստեփանյանը պետք է պատրաստ լինեին նորապատցիների հարցերին, ինչու չէՙ նաեւ բանավեճի։
Իսկ խոսելու, ասելու շատ բան կար, որովհետեւ մարդկանց հետաքրքրում էին կուսակցության պատմությունը, ՀՌԱԿ-ի ներկա քաղաքական դիրքորոշումները եւ անցած ու մոտակա ընտրությունները։ Արմեն Ստեփանյանը խոսեց Հայաստանի Հանրապետությունում ներդրումային քաղաքականության, աշխատատեղերի ավելացման մասին։ Շատ էին հարցերը նաեւ կապված Ռուսաստանի հայերի միության եւ երկրի տնտեսական ու քաղաքական դաշտի սպասվելիք ծրագրերի իրականացման հետ։
38 նորագիրները, որոնք հիմնականում մտավորականության ներկայացուցիչներ ենՙ նկարիչներ, արվեստաբաններ, ուսուցիչներ, կազմավորեցին ՀՌԱԿ նոր ակումբՙ «Նորապատ», որի ատենապետ ընտրվեց գեղանկարիչ Զարեհ Վարդանյանը։
Ս. Մ.