ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսի սկզբին նախատեսվում Է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան։ Ինչպես Արմենպրեսի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանը, այս անգամ եւս, ինչպես նախկինում, համանախագահները կայցելեն Ստեփանակերտ։
Նշենք, որ Ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով ռուսաստանցի համանախագահին, հայտնել Էին, որ սպասվում են նոր առաջարկներ։ Ա. Ղուլյանի կարծիքով, սակայն, այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. «Հաշվի առնելով քաղաքական ներկա իրողությունները, կարելի Է ասել, որ հատուկ որեւԷ փոփոխություն չենք ակնկալում։ Բնական Է, որ այս տարվա ընթացքում ակտիվ բանակցային գործընթացներ չեն լինի. առաջիկայում ՀՀ խորհրդարանական ընտրություններն են, աշնանըՙ Ադրբեջանի նախագահական ընտրությունները, եւ միայն Ադրբեջանում ընտրություններից հետո բանակցային գործընթացի ակտիվացում կարելի Է ակնկալել»,- նկատեց ԼՂՀ արտգործնախարարը։
Իսկ Ռոբերտ Քոչարյանիՙ ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու հանգամանքը, ըստ Ա. Ղուլյանի, նշանակում Է, որ այն քաղաքական գիծը, որ կար, անպայման շարունակվելու Էՙ «Քանի որ նախագահի նախկինում վարած քաղաքական կուրսն այսօր կարծես թե ստեղծել Է այն քաղաքական մթնոլորտը, որը նախորդ տարիների համեմատությամբ, ավելի բարենպաստ Է»։
Ինչ վերաբերում Է ԼՂՀ ներքին իրավիճակին, ապա արտգործնախարարը նշեց, որ այսօր ԼՂՀ բոլոր ոլորտներում ստեղծված են դրական նախադրյալներ, կայուն քաղաքական իրավիճակ, որոնք հնարավորություն են տալիս, նույնիսկ չճանաչված լինելու պարագայում, նկատելիորեն առաջ շարժվել։