Հունաստանի Լաոտրակի քաղաքում ապրիլի 12¬20-ը Եվրոպայի առաջնության պարգեւները կվիճարկեն ծանրորդները։ Հայաստանի մարզական պատվիրակությունը երեկ մեկնեց մրցավայր։ Մեր հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան չորս ծանրորդներՙ Արմեն Ղազարյանը (62 կգ), Գեւորգ Ալեքսանյանը (77 կգ), Տիգրան Քամալյանը (85 կգ) եւ գերծանր քաշային Աշոտ Դանիելյանը։ Մարզական պատվիրակությունը գլխավորում է ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, հավաքականի գլխավոր մարզիչ Օգսեն Միրզոյանը։ Պատվիրակության կազմում են նաեւ հավաքականի մարզիչ Ռոման Դանիելյանն ու սպորտվարչության ծանրամարտի պատասխանատու մասնագետ Փաշիկ Ալավերդյանը։ Մարզիչների հավաստմամբ, մեր ծանրորդները լրջորեն են նախապատրաստվել մրցումներին եւ առանց մեդալների չեն վերադառնա։ Դա հատկապես վերաբերում է Աշոտ Դանիելյանին, որից սպասելիքներն, ինչպես միշտ, մեծ են։