«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2003-04-09 | #68, 2003-04-10 | #69, 2003-04-11


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԸ 2 ՐՈՊԵ ԼՌՈՒԹՅԱՄԲ ՀԱՐԳԵԼՈՒ ԿՈՉ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 10 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն կոչ է արել ԱՄՆ-ի բոլոր բնակիչներինՙ երկու րոպե լռությամբ հարգել հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ըստ նրա, Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին կատարված ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը կարեւոր ներդրում կլինի ցեղասպանության դեմ պայքարի ընդհանուր գործում եւ կօգնի այդօրինակ ոճիրը կանխել ապագայում։ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի դիմումն ուղարկվում է ԱՄՆ-ի բոլոր բնակիչներին։ Կոմիտեն նշում է, որ լռության 120 վայրկյանը նաեւ տուրք կլինի Միացյալ Նահանգների կողմից Ցեղասպանության մասին կոնվենցիայի ստորագրման 15-ամյակին եւ կնպաստի ԱՄՆ-ի Սենատի թիվ 307 բանաձեւի կատարմանը, որը վերաբերում է ցեղասպանության հարցին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4