«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2003-04-09 | #68, 2003-04-10 | #69, 2003-04-11


ՄՈՎՍԵՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՓԱՅԼՈՒՆ ԵԼՈՒՅԹԸ ԲՈՒՖԱԼՈՅՈՒՄ

Մադոննայի նման անկանխատեսելի UB եռյակը միշտ փորձում է հետաքրքրական նորամուծություններով հարստացնել իր երգացանկը, տեղեկացնում է էլ. փոստով ստացված հաղորդագրությունը։ «Բուֆալո նյուզ»-ից քաղված լուրը դրվատական խոսքերով է ներկայացնում խմբին, որի անդամներըՙ ջութակահար Մովսես Պողոսյանը, դաշնակահար Սթիվ Մանեսը եւ թավջութակահար Ջոնաթան Գոլովը ջանք չեն խնայել Բուֆալոյում (Նյու Յորք) մարտի 29-ին տված իրենց համերգի ընթացքում պահպանել եռյակի յուրահատուկ ոճը։ Համերգի ժամանակ հնչել են ոչ միայն Բրամսի, այլեւ իռլանդական եւ հայկական ընտիր երաժշտություն, որոնց թվում Տիգրան Մանսուրյանի հինգ բագատելները։ Պողոսյանն, ըստ հաղորդագրության, մեծացել է Խորհրդային Միությունում եւ նվագում է որոշակի հուզականությամբ եւ հայրենասիրությամբ։ Մյուս երկու երաժիշտները, պահպանելով կրակոտ ռիթմը, նպաստել են աշխույժ մթնոլորտի պահպանմանը, եւ Նիկոլե Պերադոտո Ալի համերգադահլիճի հանդիսատեսը երկար ժամանակ հոտնկայս ծափահարել է եռյակին։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4