Բուդապեշտում մեկնարկում է ՖԻԴԵ-ի 17-րդ կարգի մրցաշար, որի 10 մասնակիցների թվում է նաեւ մեր հայրենակից Սերգեյ Մովսիսյանը։ Գլխավոր մրցանակի համար մրցավեճի կբռնվեն հունգարացի գրոսմայստերներ Պետեր Լեկոն, Հուդիթ Պոլգարը, Զոլտան Ալմաշին, Պետեր Աչը, Ֆերենց Բերկեշը, ինչպես նաեւ 72-ամյա Վիկտոր Կորչնոյը (Շվեյցարիա), անգլիացի Նայջլ Շորթը, գերմանացի Քրիստոֆեր Լուտցը եւ Իսրայելում բնակվող Բորիս Գելֆանդը։ Առաջին տուրում Մովսիսյանը կմրցի Աչի հետ։