«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2003-04-10 | #69, 2003-04-11 | #70, 2003-04-12


ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ԱՐԳԵԼՔԸ

ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Չարլստոն քաղաքում մեկնարկել է 1,3 մլն դոլար մրցանակային հիմնադրամով թենիսի մրցաշարը, որում հանդես է գալիս Շվեյցարիայում բնակվող Մարի-Գայանե Միքայելյանը։ Հայ թենիսիստուհին հաղթանակով սկսեց մրցաշարըՙ պարտության մատնելով ամերիկուհի Շադիշա Ռոբինսոնին (6-1, 6-1)։ Հաջող հանդես եկան ռուսաստանցի 3 թենիսիստուհիները, որոնք մտան հաջորդ փուլ։ Այսպես, Վերա Զվոնարյովան պարտության մատնեց Սառա Թեյլորին (6-2, 6-4), Ելենա Լիխովցեւան հաղթեց Ժանետ Հուսարովային (1-6, 6-4, 6-3), իսկ Տատյանա Պանովան առավելության հասավ Մեյլեն Տուի նկատմամբ (7-5, 7-5)։

Առաջին փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարեցին նաեւ Տինա Պիսնիկը, Դայա Բեդանովան, Մորին Դրայկը, Լորա Գրանվիլը, Տատյանա Գարբինը եւ Ամանդա Կյոտցերը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4