2003 թ. ապրիլի 15-ին ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում Բրիտանիայի նորանշանակ դեսպան տկն Թորդա Էրբոթ-Ուոթին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-բրիտանական ռազմական համագործակցության բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Անդրադարձ եղավ նաեւ ԼՂՀ հիմնահարցի խաղաղ կարգավորման եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։
Սերժ Սարգսյանը տկն Էրբոթ-Ուոթին հաջողություն մաղթեց իր հետագա դիվանագիտական առաքելության իրականացման գործում։
Նույն օրը Սերժ Սարգսյանն ընդունեց նաեւ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնիին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրանական երկկողմ համագործակցության առկա վիճակն ու հեռանկարները։ Զրուցակիցները նաեւ անդրադարձան տարածաշրջանային գործընթացներին։
Ս. ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ, ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար