«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2003-04-12 | #71, 2003-04-15 | #72, 2003-04-16


ԿՐԿԻՆ ԾԱՂԿԵՑ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՊՈԵԶԻԱՆ

Համո Սահյանի մասին Հրանտ Մաթեւոսյանն ասել է. «Սահյանը ժամանակների ու տարածությունների մեր այս ջղուտ ու դյուրագրգիռ խաչմերուկի հայ մարդը եղավ, եւ իր խոսքը մեր երթի համար օրհներգ ու իր գործը մեր դրոշին ճիշտ մեր պատկերը դարձավ...»։

Երեկ նաեւ Հրանտ Մաթեւոսյանով հիշեցինք Համո Սահյանին։ Հիշեցինք Երեւանի պանթեոնում, ապա նաեւՙ Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում։ Վոլոդյա Աբաջյանի անկրկնելի կատարումները, Սարգիս Նաջարյանի, Սիլվա Յուզբաշյանի, Լալա Մնացականյանի ընտիր արտասանություններն այս անպոետիկ ժամանակներում եւս մեկ անգամ մեզ ապրեցրին Համո Սահյանի պոեզիայում։

ԱՐԱՔՍ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4